Գաղտնիության քաղաքականություն

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը խիստ կարևոր է մեզ համար, ուստի մենք մշակել ենք սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը, պարզաբանելու, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում Ձեր անձնական տվյալները: Մենք ապահովում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը և վստահեցնում, որ այն չի կարող փոխանցվել այլ անձանց:
Տեղեկությունների հավաքագրումը
Մենք կարող ենք հավաքագրել, պահել և օգտագործել հետևյալ անձնական տեղեկությունները.
• անուն-ազգանուն, էլ. փոստի հասցե, բնակության հասցե, հեռախոսահամար,
• առաքման հասցե, առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկություն,
• մեզ հետ կատարված նամակագրությունը (չաթ, էլեկտրոնային նամակներ),
. բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca և PayPal վճարային համակարգերի միջոցով,
• կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն:
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման հիմնական նպատակը Ձեզ ապահով, բարձրակարգ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ` օգտագործելու Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով`
• Ձեր պատվիրած ծառայությունների մատուցման և անհրաժեշտ օգնության տրամադրման,
• մեր առաջարկած ծառայությունների, ինչպես նաև գովազդի կանոնակարգման և կատարելագործման,
• լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության պարագայում Ձեզ հետ կապ հաստատելու,
• Ձեր կողմից կատարված պատվերը հաստատող, ինչպես նաև սխալ կամ թերի լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ բնույթի էլեկտրոնային նամակների ուղարկման (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը):
Հաշվի պաշտպանվածություն
Ձեր գաղտնաբառը հաշիվ մուտք գործելու Ձեր բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործե’ք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե, այնուամենայնիվ, փոխանցել եք Ձեր տվյալներն այլոց, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում կարող եք վերականգնել այն կայքի օգնությամբ:

Share on Google+Share on FacebookPin on PinterestTweet about this on Twitter