Coco fiori- Ծաղկի արվեստ…


 Coco fiori-ն ծնվել է 2015 թվականի հուլիսի 11-ին, երբ պատրաստվեց մեր առաջին փունջը: Դրախտային թարմ ծաղիկներ՝ տեղադրված էլեգանտ տուփերում. ահա մեր տքնաջան աշխատանքի արդյունքը, որը Դուք կարող եք վայելել այսօր: Եվ Ձեր իսկ ժամանակի խնայողության համար մենք որոշեցինք աշխատել առցանց. ընդամենը մեկ զանգ, և Ձեր նախընտրած փունջը կառաքվի անվճար՝ մեկ օրվա ընթացքում: Մեզ կարող եք գտնել գրեթե բոլոր վիրտուալ տիրույթներում՝ Facebook, Instagram, Pinterest, Youtube: Ի դեպ, իրական կյանքում ”Coco Fiori” -ի փնջերը շատ ավելի գեղեցիկ են, քան նկարներում. չէ՞ որ դրանց թարմությունը, շեղությունն ու շշմեցուցիչ բույրը ոչ մի նկար չի կարող փոխանցել:
Եթե Դուք ցանկանում եք երջանկության փայլ տեսնել Ձեր սիրելիի աչքերում և ժպիտ՝ նրա գեղեցիկ դեմքին, եթե ցանկանում եք օրիգինալ ու շքեղ նվեր մատուցել Ձեր ընկերոջը, գործընկերոջը կամ պարզապես հարազատ մեկին՝ դիմեք ”Coco Fiori” ծաղկի սրահ՝ տուփերով ծաղիկների առաջատար մասնագիտացված կենտրոնը Երևանում: Դրախտային թարմ ծաղիկներ՝ տեղադրված էլեգանտ տուփերում. ահա ”Coco Fiori” -ի ջանադիր աշխատանքի արդյունքը, որը Դուք կարող եք վայելել այսօր:
Տուփով ծաղկեփունջը հրաշալի բացահայտում էր ֆլորիստիկայի համար: Ծաղկի նման մատուցումը իր խոր արմատներն ունի՝ այն գալիս է դեռևս 19-րդ դարից, երբ մարդիկ կանանց գլխարկների տուփերում տեղադրում էին մեծ ու շքեղ ծաղկեփնջեր և այս օրիգինալ կերպով հանձնում դրանք սիրելիներին: ”Coco Fiori” -ն ընտրեց ծաղկեփնջի մատուցման հենց այս եղանակը: Մեզ ընտրելու դեպքում Ձեր սիրելիի անմոռանալի անակնկալն ու ջերմ զգացումներն ապահովված կլինեն:

Flower

Box

Gift card

Unique Design

Share on Google+Share on FacebookPin on PinterestTweet about this on Twitter