Պայմաններ եւ դրույթներ

Օգտվելով CocoFiori.com-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:

«CocoFiori.com» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող COCO fiori ՍՊ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

Գրանցում
CocoFiori.com-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:

Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
CocoFiori.com-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).

• Ի պատասխան Ձեր նամակների
• Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
• Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք CocoFiori.com-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք CocoFiori.com կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով CocoFiori.com-ում տեղադրված հղումները:
Կայքի պատասխանատվությունը
CocoFiori.com կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:

Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել:

Առաքում և վճարում
Տարածքը – Հայաստանի Հանրապետություն
Արժեքը
Երևան-անվճար
Այլ քաղաքներ- 1կմ` 100 դրամ
Պատվերը պատրաստ կլինի 2-5 ժամվա ընթացքում
Աշխատանքային և առաքման ժամերը- 10:00- 00:00
Վճարումն իրականացվում է անկանխիկ PAYPAL, IDRAM համակարգերի  միջոցով, բանկային քարտերի` VISA, MASTERCARD, ARCA և կանխիկ տարբերակով:

Հետվերադարձի և չեղարկման պայմանները
Եթե պատվիրատուն հրաժարվում է պատվերից 30 րոպեի ընթացքում, գումարը ամբողջությամբ հետ է վերադարձվում:
Եթե պատվիրատուն հրաժարվում է պատվերից 2-3 ժամվա ընթացքում, կանխավճարի 20 տոկոսը հետ է վերադարձվում:
Պատվիրատուին հետ է վերադարձվում ամբողջ գումարը, եթե ծաղիկները թարմ չեն կամ վնասված է վերջինիս տուփը:

Share on Google+Share on FacebookPin on PinterestTweet about this on Twitter